Պաշտոնական. Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Պետրակովը։
65-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Ուկրաինայի հավաքականը, որը մարզել է 2021-2023 թթ.։
Պետրակովը մարզել է նաև Ուկրաինայի գրեթե բոլոր տարիքային` Մ-17, 18,19, 20 հավաքականները։
Նրա գլխավորությամբ Ուկրաինայի Մ-20 տարեկանների հավաքականը 2019 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականն առաջիկա հանդիպումները կանցկացնի սույն թվականի մարտին։
Մարտի 25-ին մեր ընտրանին պայքարը կսկսի Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում և J խմբի 1-ին տուրում Երևանում կմրցի Թուրքիայի հավաքականի դեմ։
Մարտի 28-ին էլ հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Թուրքիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Ուկրաինայի հավաքական, տրանսֆերներ