Պաշտոնական. Հայազգի ֆուտբոլիստը հանդես կգա Էրեդիվիզիան ներկայացնող ակումբի կազմում
Ինչպես տեղեկացնում է հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Գո Ըհեդ Իգլսի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի ֆուտբոլիստ Ավենտիս Ավենտիսյանի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ 19-ամյա ֆուտբոլիստը Դևենտեր քաղաքը ներկայացնող ակումբի շարքերը համալրել է անվճար։
Հավելենք, որ Ավենտիսյանը ծնվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում և ունի այդ երկրի քաղաքացիություն։
Երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում ու հունական ՊԱՕԿ-ի սան է, որի Մ-19 տարեկանների թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Ավենտիս Ավենտիսյանը հանդես է եկել Հունաստանի Մ-16 ու 17 տարեկանների, ինչպես նաև Հայաստանի Մ-16 հավաքականների կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավենտիս Ավենտիսյան, Գո Ըհեդ Իգլս, Էրեդիվիզիա, ՊԱՕԿ, տրանսֆերներ