Պաշտոնական. Հալանդը կարիերան կշարունակի Ման Սիթիում
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը Էրլինգ Հալանդի տրանսֆերի հարցում սկզբունքային համաձայնության է հասել «Բորուսիա Դորտմունդի» հետ։
Ըստ հեղինակավոր հեղինակավոր Transfermarkt կայքի` գործարքն արժեցել է 60 մլն եվրո։
Էրլինգ Հալանդը մանկունյական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա շաբաթական աշխատավարձը չի գերազանցի 375 հազար ֆունտ սթերլինգը. հենց այդքան է վաստակում «Սիթիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` Կևին դե Բրույնեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ