Պաշտոնական.  Կեպա Արիսաբալագան տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

Պաշտոնական. Կեպա Արիսաբալագան տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

14/08/2023 - 14:54

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «արքայական» ակումբը չի ունենալու իսպանացի դարպասապահի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։

Նշենք, որ Կեպան «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2018 թ. օգոստոսից` անցկացրած 163 խաղում դարպասը 59 անգամ պահելով անառիկ։

Հիշեցնենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ «սերուցքայինների» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան ձախ ծնկի խաչաձև կապանների կտրվածք է ստացել, ինչի հետևանքով բաց է թողնելու 2023/24 մրցաշրջանի մեծ մասը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023