Պաշտոնական. Կանսելուն ու Ֆելիքսը հեռացան «Բարսելոնայից»

Պաշտոնական. Կանսելուն ու Ֆելիքսը հեռացան «Բարսելոնայից»

30/06/2024 - 16:58

Պորտուգալացի ֆուտբոլիստներ, պաշտպան Ժոաու Կանսելուն ու վինգեր Ժոաու Ֆելիքսը հեռացել են «Բարսելոնայից»։

«Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ երկու ֆուտբոլիստների վարձակալական պայմանագիրն ավարտվել է. Ֆելիքսը կվերադառնա Մադրիդի «Աթլետիկո», իսկ Կանսելուն` «Մանչեսթեր Սիթին»։

Երկու ֆուտբոլիստներն էլ 2023/24 մրցաշրջանից առաջ էին միացել կատալոնական ակումբին։

Կանսելուն «Բարսելոնայի» կազմում 42 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում, իսկ Ֆելիքսը 44 խաղում դարձել է 10 գոլի ու 6 ասիստի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023