Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց Արարատ-Արմենիա
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ղազախական «Աստանան» էր, որի կազմում հանդես է եկել 2022-24 թթ.` անցկացրած 64 խաղում դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Հովհաննիսյանը 7 տարի անց վերադարձավ հայկական ֆուտբոլ։ Վերջինս «Փյունիկի» սան է, որի գույները պաշտպանել է 2010-17 թթ.` անցկացրած 214 խաղում դառնալով 33 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Աստանա, Արարատ-Արմենիա, Բարձրագույն-խումբ, Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-առաջնություն, հայկական-ֆուտբոլ, տրանսֆերներ