Պաշտոնական. Կալիդու Կուլիբալին տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Կալիդու Կուլիբալին տեղափոխվեց Չելսի

16/07/2022 - 09:59

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիին։

Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ սենեգալցի պաշտպանի տարեկան աշխատավարձը լինելու 8-10 եվրո և կդառնա «ազնվականների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց «Նապոլիին» վճարել է 38 մլն եվրո։

Հիշեցնենք, որ 31-ամյա պաշտպանը նեապոլիտանական ակումբի կազմում հանդես էր գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 317 հանդիպում` դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023