Պաշտոնական. Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր 📸
Ծանարամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է մարզաձևի նոր քաշային կարգերը, որոնք կսկսեն կիրառվել 2025 թ. հունիսի 1-ից։
Տղամարդիկ մեծ հասակների ու երիտասարդների պայքարում աշխարհի և աշխարհամասասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 94, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային կարգերում։
Պատանի տղաները հանդես կգան 56, 60, 65, 71, 79, 88, 94 և +94, աղջիկները` 44, 48, 53, 58, 63, 69, 77 և +77 կգ քաշային կարգերում։
Տղամարդկանց համար օլիմպիական կլինեն 65, 79, 94, 110 և +110 կգ, իսկ կանանց համար` 48, 58, 69, 86 և +86 կգ քաշային կարգերը։
2028 թ. Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերում մարզաձևը կշարունակի ունենալ 120 քվոտա` 60 տղամարդ և 60 կին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լոս Անջելես-2028, Ծանրամարտ, Օլիմպիական_խաղեր