Պաշտոնական. Խուլիեն Լոպետեգին հեռացվեց Սևիլիայի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
56-ամյա մասնագետը «Սևիլիան» մարզում էր 2019 թ. հուլիսից։ Անդալուսական ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 170 հանդիպում, տոնել 90 հաղթանակ, կրել 36 պարտություն, 40 խաղ էլ ավարտել ոչ-ոքի։
«Սևիլիան» Լոպետեգիի գլխավորությամբ 2019/20 մրցաշրջանում դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։
Հավելենք, որ «ռոխիբլանկոսն» ընթացիկ մրցաշրջանում բավական անհաջող է հանդես գալիս և անցկացրած 10 պաշտոնական խաղերից 6-ում պարտվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խուլիեն Լոպետեգի, Սևիլիա