Պաշտոնական. Խուան Կուադրադոն նոր ակումբ ունի 📸

Պաշտոնական. Խուան Կուադրադոն նոր ակումբ ունի 📸

07/08/2025 - 00:09

Իտալիայի Ա սերիայի նորեկ «Պիզան» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել կոլումբացի անվանի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագիրը կգործի 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։

37-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն «Ատալանտան» էր, որտեղ հանդես էր գալիս 2024 թ. հուլիսից, 32 խաղում 4 ասիստ է կատարել։

Կուադրադոն առավել հայտնի է «Յուվենտուսում» (314 խաղ, 26 գոլ, 64 ասիստ) խաղալու շնորհիվ։ Նա հանդես է եկել նաև «Չելսիում», «Ինտերում», «Ֆիորենտինայում» և այլ ակումբներում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023