Պաշտոնական. Խորխե Սամպաոլին վերադարձավ մարզչական աշխատանքի
Անվանի մասնագետ Խորխե Սամպաոլին նշանակվել է «Ատլետիկո Մինեյրոյի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Արգենտինացի մասնագետը 2020-21թթ. նույնպես մարզել է բրազիլական ակումբը: «Ատլետիկոն» նրա գլխավորությամբ 44 խաղում 25 հաղթանակ է տարել, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 10 պարտություն, դարձել Մինեյրո նահանգի չեմպիոն:
65-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը ֆրանսիական «Ռենում» էր, որը մարզել է 2024թ. նոյեմբերից 2025թ. հունվար: Սամպաոլին առավել հայտնի է Չիլիի ու Արգետնինայի հավաքականները մարզելու շնորհիվ: Չիլիացիները նրա գլխավորությամբ 2015թ. դարձել են Ամերիկայի գավաթակիր:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մինեյրո, Արգետնինայի հավաքական, Բրազիլական Ա սերիա, Խորխե Սամպաոլի, Չիլիի հավաքականEle está de volta! 🔙🇦🇷
— Atlético (@Atletico) September 3, 2025
CAMpeão Mineiro em 2020, Jorge Sampaoli retorna para a sua segunda passagem como comandante Alvinegro! Com 65 anos e grandes trabalhos no currículo, o técnico assina vínculo válido até o final de 2027! 💪🏼
Agora é sem distanciamento social: estaremos… pic.twitter.com/7TJXzjUE46