Պաշտոնական. Խոակինը պաշտոն է ստացել «Բետիսում» 📸
«Բետիսի» լեգենդար վինգեր Խոակինը պաշտոն է ստացել ակումբում, հայտնում է «վերդիբլանկոսի» պաշտոնական կայքը։
Նախկին ֆուտբոլիստը դարձել է անդալուզյան ակումբի խորհրդական և տնօրենների խորհրդի անդամ։ Նա նաև «Բետիսի» բաժնետերերից է։
Խոակինը «Բետիսում» հանդես է եկել 2000-2006 և 2015-2023 թվականներին, 498 խաղում խփել է 66 գոլ, կատարել 68 ասիստ։ Նա ակումբում հանդիպումների քանակով ռեկորդակիր է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բետիս, Խոակին Սանչես