Պաշտոնական. Խավին կշարունակի մարզել Բարսելոնան
Խավին կշարունակի զբաղեցնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։
44-ամյա մասնագետն ու «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան այդ մասին հայտնել են ապրիլի 25-ին հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։
Խավին, Լապորտան և ակումբի սպորտային տնօրեն Դեկուն ապրիլի 24-ին երկար բանակցություններ են վարել։ Կողմերը հասել են համաձայնության և որոշել, որ մարզիչը պետք է շարունակի աշխատանքը։ Այժմ Խավին կատալոնական ակումբում կշարունակի աշխատել նվազագույնը մինչև գործող պայմանագրի ավարտը, որը լրանում է 2025 թ. հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունից (3-5) հետո Խավին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Խավին «Բարսելոնան» մարզում է 2021 թ. նոյեմբերից։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր ու Լա լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի