Պաշտոնական. Խավիեր Մինյանոն 7 տարի անց հեռացել է Հայաստանի հավաքականից 📸
Խավիեր Մինյանոն լքել է Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզչի պաշտոնը, հաստատում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։
Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր վստահությունը, պրոֆեսիոնալիզմը և բարությունն օգնեցին, որ Հայաստանը դառնա իմ տունը։
Այս տարիները լի էին ուսուցմամբ, մարտահրավերներով և բացառիկ մարդկային հարաբերություններով, որոնք ես միշտ կպահեմ ինձ հետ։ Հայաստանը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում։ Շնորհակալություն, Հայաստա՛ն»,- նշել է իսպանացի մասնագետը հրաժեշտի իր խոսքում։
58-ամյա Մինյանոն Հայաստանի հավաքականում աշխատում էր 2018թ. նոյեմբերից։ Անցնող 7 տարում նա ընդգրկված է եղել Արմեն Գյուլբուդաղյանցի, Խոակին Կապառոսի, Ալեքսանդր Պետրակովի, Ջոն վան ’տ Սխիպի և Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբերում։
Մինյանոն աշխատանքի կանցնի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում` զբաղեցնելով երիտասարդ տաղանդների զարգացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Խավիեր Մինյանո, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ