Պաշտոնական. Լևանդովսկին հանդես չի գա հավաքականում, քանի դեռ մարզիչը հրաժարական չի տվել 📸

Պաշտոնական. Լևանդովսկին հանդես չի գա հավաքականում, քանի դեռ մարզիչը հրաժարական չի տվել 📸

09/06/2025 - 00:04

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ այլևս հանդես չի գա Լեհաստանի հավաքականում, քանի դեռ գլխավոր մարզիչը Միխալ Պրոբեժն է.

«Հաշվի առնելով հանգամանքները և մարզչի նկատմամբ վստահության կորուստը` որոշել եմ դադարեցնել Լեհաստանի ազգային հավաքականում ելույթներո, քանի դեռ մարզիչը չի հեռացել։ Հուսով եմ, որ դեռ կկարողանամ խաղալ աշխարհի լավագույն երկրպագուների համար»,- գրել է Լևանդովսկին սոցցանցերում։

Լևանդովսկին Լեհաստանի հավաքականում 158 խաղում 85 գոլ է խփել։ Նա «սպիտակ արծիվների» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է և լավագույն ռմբարկուն։

Պրոբեժը հավաքականը մարզում է 2023 թ. սեպտեմբերից։ Լեհերը նրա գլխավորությամբ 20 խաղում 10 հաղթանակ են տարել, գրանցել 4 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023