Պաշտոնական. Լուչիանո Սպալետին` «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ 🎥
Լուչիանո Սպալետին նշանակվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
66-ամյա մասնագետը նախկինում մարզել է Իտալիայի ազգային հավաքականը, «Նապոլին», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», «Ռոման» և այլ ակումբներ։
«Նապոլին» Սպալետիի գլխավորությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, «Ռոման»` երկրի կրկնակի գավաթակիր, Սուպերգավաթակիր, «Զենիթը»` Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, մեկական անգամ` գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լուչիանո Սպալետի, Յուվենտուս