Պաշտոնական. Լուկա Յովիչը նոր ակումբ ունի 📸

Պաշտոնական. Լուկա Յովիչը նոր ակումբ ունի 📸

05/08/2025 - 13:40

Անվանի հարձակվող Լուկա Յովիչն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Աթենքի ԱԵԿ, գրում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` հունական ակումբը սերբ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։

Հայտնի ֆուտբոլիստներից ԱԵԿ-ում հանդես են գալիս նաև «Արսենալի», «Ռոմայի» ու «Սևիլիայի» նախկին վինգեր Էրիկ Լամելան և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Անտոնի Մարսիալը։

Լուկա Յովիչի նախորդ ակումբը «Միլանն» էր։ Նա իտալական ակումբում էր 2023 թ. սեպտեմբերից, 43 խաղում խփել է 13 գոլ կատարել 2 ասիստ։

27-ամյա հարձակվողը նախկինում խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», «Ֆիորենտինայում» և այլուր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023