Պաշտոնական. Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ կունենա

Պաշտոնական. Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ կունենա

20/05/2024 - 21:31

2024/25 մրցաշրջանից «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը կլինի Արնե Սլոթը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Հոլանդացի մասնագետը 2021 թ. հուլիսից մարզում էր հոլանդական «Ֆեյենորդը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում դարձել է հոլանդական Էրեդիվիզիայի չեմպիոն, իսկ 2023/24 մրցաշրջանում` Հոլանդիայի գավաթակիր։

Հայտնի է, որ «Լիվերպուլը» մարզչի պայմանագրի խզման համար «Ֆեյենորդին» վճարել է 15 մլն եվրո փոխհատուցում։

Հիշեցնենք, որ 2015 թվականից «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Յուրգեն Կլոպը, որը հեռացել է ակումբից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023