Պաշտոնական. «Լիվերպուլը» խոշոր գումար է վճարել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Պարմայի» պաշտպան Ջովանի Լեոնիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերի երկարաժամկետ պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Transfetmarkt-ի տվյալներով` անգլիական ակումբն իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 31 միլիոն եվրո։
18-ամյա պաշտպանը «Պարմայում» էր 2024 թ. օգոստոսից, 17 խաղում 1 գոլ է խփել։ Նրա հասակը 1,96 մետր է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Լիվերպուլ, Պարմա, Ջովանի Լեոնի, տրանսֆերներ