Պաշտոնական. Լիվերպուլը գնեց Բավարիայի կիսապաշտպանին

Պաշտոնական. Լիվերպուլը գնեց Բավարիայի կիսապաշտպանին

02/09/2023 - 01:44

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերգին։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Մերսիսայդյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի գործարքի դիմաց «ռեկորդ մայսթերին» վճարել է 40 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով հետագայում կավելանա ևս 5 մլն եվրո։

Հավելենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 34 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023