Պաշտոնական. Լիվակովիչը վերադարձավ հաձրազատ ակումբ 📸
Պաշտոնական. Լիվակովիչը վերադարձավ հաձրազատ ակումբ 📸
31/01/2026 - 13:01

Խորվաթիայի ազգային հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչն ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Զագրեբի «Դինամոյում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Դինամոն» մինչև 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին։

Transfermarkt-ի տվյալներով` խորվաթական ակումբը Լիվակովիչի վարձակալության համար թուրքական «Ֆեներբահչեին» վճարել է 300 հազար եվրրո։

Խորվաթ դարպասապահը «Ֆեներբահչե» է տեղափոխվել 2023թ. օգոստոսին, 74 խաղից 26-ում դարպասն անառիկ է պահել։

Լիվակովիչը 2025թ. սեպտեմբերին վարձավճարով տեղափոխվել էր «Ժիրոնա», որի կազմում, սակայն, ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Նա «Դինամո Զագրեբում» հանդես է եկել նաև 2015-23 թվականներին, մասնակցել 293 հանդիպման, անցկացրել 138 «չոր» խաղ, դարձել Խորվաթիայի 7-ակի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025