Պաշտոնական. Լիգա 1-ի լավագույն ասիստենտը` «Կրասնոդարի» ֆուտբոլիստ 📸

Պաշտոնական. Լիգա 1-ի լավագույն ասիստենտը` «Կրասնոդարի» ֆուտբոլիստ 📸

23/07/2025 - 11:58

«Կրասնոդարը» ձեռք է բերել «Օսերի» վինգեր Գաետան Պերենին, հայտնում է «ցլերի» մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի չեմպիոնը 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` «Կրասնոդարը» ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությար համար վճարել է 5 միլիոն եվրո։

Պերենը նախորդ մրցաշրջանում 34 խաղում 10 գոլ է խփել, 11 գոլային փոխանցում կատարել, դարձել Ֆրանսիայի Լիգա 1-ի լավագույն ասիստենտ։

Նա «Օսերում» հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից և ակումբում ուներ 155 խաղ, 28 գոլ և 25 ասիստ վիճակագրությունը։

Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» ավագը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023