Պաշտոնական. Լեո Մեսսին դարձել է ազատ գործակալ
Ինչպես տեղեկացնում են համաշխարհային ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ, «Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին դարձել է ազատ գործակալ։
Արգենտինացի ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև ս/թ հունիսի 3-ը, որն արդեն ավարտվել է։
Հատկանշական է, որ 2000 թ. սկսած` սա առաջին դեպքն է, երբ Լեո Մեսսին գործող պայմանագիր չունի կատալոնական ակումբի հետ։
Հավելենք նաև, որ արդեն կան խոսակցություններ, որ 34-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ «Բարսելոնայում», և պայմանագիր է համաձայնեցրել «բլաուգրանասի» հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Կողմերն այժմ պայմանագրի վերջին կետերն են քննարկում։ Մեսսին ներկա պահին Արգենտինայի հավաքականի կազմում Բրազիլիայում մասնակցում է Կոպա Ամերիմային և, ամենայն հավանականությամբ, երբ «ալբիսելեստեն» դադարեցնի մրցելույթները, այդ ժամանակ էլ «Բարսելոնան» պաշտոնապես կհայտարարի Լեո Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում իր նորամուտը նշել է դեռևս 2004 թ. հոկտեմբերին և մինչ այս պահն ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 778 պաշտոնական հանդիպում` դառնալով 672 գոլի և 308 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի