Պաշտոնական. Իտալական գրանդը վարձակալեց Կայել Վոլքերին
«Միլանը» վարձակալել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայել Վոլքերին, հայտնում է իտալական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «ռոսոներիները» վարձակալության ավարտին կարող են 5 միլիոն եվրոյով գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում 34-ամյա պաշտպանը «Միլանի» հետ պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ Վոլքերը «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2017 թ. հուլիսին, 319 խաղում խփել 6 գոլ, կատարել 23 ասիստ։ Նա ակումբի հետ 17 տիտղոս է նվաճել, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Կայել Վոլքեր, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո