Պաշտոնական. Ինտերն ու Սիմոնե Ինձզագին երկարաձգեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբն ու գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձազգին երկարաձգել են պայմանագիրը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը «Ինտերը» մարզում է 2021 թ. հունիսից, ում գլխավորությամբ ակումբը նվաճել է 4 տիտղոս` երկուական անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր։
«Ներաձուրիները» նաև 2022/23 մրցաշրջանում Ինձզագիի օրոք հասել են մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Սիմոնե Ինձզագի