Պաշտոնական. «Ինտերն» ու Ինձագին չեն շարունակի համագործակցությունը
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կլքի զբաղեցրած պաշտոնը, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ներաձուրիի» ղեկավարներն ու 49-ամյա մասնագետը հունիսի 3-ին հանդիպել են և որոշել չշարունակել համագործակցությունը։
Իտալացի մանսագետը միլանյան գրանդը մարզում էր 2021 թ. հուլիսից։ «Ներաձուրին» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի Սուպերգավաթակիր, երկու անգամ` երկրի գավաթակիր, մեկ անգամ էլ` Ա սերիայի չեմպիոն։
«Ինտերն» Ինձագիի գլխավորությամբ նաև 2023 և 2025 թթ. հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն պարտվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ինտեր, Սիմոնե Ինձզագի