Պաշտոնական. «Ինտերի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ատալանտա» 📸

Պաշտոնական. «Ինտերի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ատալանտա» 📸

19/08/2025 - 10:59

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին տեղափոխվել է «Ատալանտա», հայտնում է Բերգամոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt-ի տվյալներով` «Ատալանտան» լեհ ֆուտբոլիստի տեղափոխության համար «ներաձուրիին» 17 միլիոն եվրո է վճարել։

23-ամյա վինգերը «Ռոմայից» վարձավճարով միլանյան գրանդ էր տեղափոխվել այս տարվա փետրվարին։ «Ինտերը» հուլիսին նրա տրանսֆերը գնել էր 6,3 միլիոն եվրոյով։ Զալևսկին «Ինտերում» 17 խաղում 1 գոլ ու 1 ասիստ է գրանցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023