Պաշտոնական. Ինտերը պայմանագիր կնքեց Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպանի հետ

Պաշտոնական. Ինտերը պայմանագիր կնքեց Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպանի հետ

02/09/2023 - 00:17

Ինչպես տեղեկացնում է «Ինտեր» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Այաքսի» կիսապաշտպան Դևի Կլասենի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

30-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրել է անվճար, քանի որ խզել է «Այաքսի» հետ գործող պայմանագիրը։

Հավելենք, որ Կլասենն «Այաքսի» կազմում հանդես է եկել 2012-2017 և 2020-2023 թթ.` անցկացրած 321 խաղում դառնալով 93 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ Կլասենը նաև Նիդեռլանդների հավաքականի անդամ է, որի կազմում դաշտ է դուրս եկել 41 անգամ` դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023