Պաշտոնական. Իլկայ Գյունդողանը տեղափոխվեց Բարսելոնա

Պաշտոնական. Իլկայ Գյունդողանը տեղափոխվեց Բարսելոնա

26/06/2023 - 12:19

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը լինելու է 400 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Գյունդողանը 2016 թ. հուլիսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում` անցկացրած 304 խաղում դառնալով 60 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023