Պաշտոնական. Ժոաու Կանսելուն նոր ակումբ ունի
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան շարունեկելու է «Ալ Հիլալում»։ Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Ալ Հիլալը» 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Մանչեսթեր Սիթիին» վճարել է 25 մլն եվրո։ Պորտուգալացի պաշտպանը նոր ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Կանսելուն 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում»` 42 խաղում դառնալով 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2019 թ. օգոստոսին, որի կազմում մասնակցել է 154 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 21 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Բարսելոնա, Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ