Պաշտոնական. Թուրքիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Թուրքիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

22/09/2023 - 18:00

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի մասնագետ Վինչենցո Մոնտելան։

Կողմերը պայմանագիրը կնքել են 3 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։

49-ամյա մանսագետն այդ պաշտոնում փոխարինել է գերմանացի Շտեֆան Կունցին, ով վերջերս հեռացվել է աշխատանքից։

Հավելենք, որ Վինչենցո Մոնտելան ավելի վաղ մարզել է նաև «Ադանա Դեմիրսպորը», «Ֆիորենտինան», «Սևիլիան», «Միլանը», «Ռոման», «Սամպդորիան» և «Կատանիան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023