Պաշտոնական. Թիկնիզյանը Սերբիայի քաղաքացիություն է ստացել
Պաշտոնական. Թիկնիզյանը Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24/09/2025 - 20:30

Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին շնորհվել է սերբական անձնագիր։

26-ամյա պաշտպանը Սերբիայի անձնագիր ստացել է երկրի վարչապետ Ջուրո Մացուտի հրամանանով։

Սերբական անձնագիրը Թիկնիզյանին թույլ կտա երկրում այլևս չհամարվել լեգեոներ։ Սերբիայի Սուպերլիգայում ակումբի կազմում միաժամանակ կարող են խաղադաշտում լինել առավելագույնը 4 ֆուտբոլիստ, որոնք չունեն ԵՄ-ի անձնագիր։

Բացի այդ, Թիկնիզյանը հետագայում եվրոպական որևէ այլ երկրի ակումբ տեղափոխվելու դեպքում նույնպես չի համարվի լեգեոներ։

Նաիր Թիկնիզյանն այս տարվա հուլիսից է հանդես գալիս «Ցրվենա Զվեզդայում», 10 խաղում 1 ասիստ է գրանցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025