Պաշտոնական. Էրիկ Տեն Հագը կգլխավորի Մանչեսթեր Յունայթեդը

Պաշտոնական. Էրիկ Տեն Հագը կգլխավորի Մանչեսթեր Յունայթեդը

21/04/2022 - 14:25

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, հոլանդացի մասնագետ Էրիկ Տեն Հագը դառնալու է ակումբի նոր գլխավոր մարզիչը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։

Պայմանագիրը ներառելու է նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։

52-ամյա մասնագետը մանկունյական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկին, ով դառնալու է «Յունայթեդի» ղեկավարության խորհրդականը։

Հիշեցնենք, որ Էրիկ Տեն Հագը 2017 թ. դեկտեմբերից մարզում է «Այաքսը»։ Ամստերդամը ներկայացնող ակումբը նրա գլխավորությամբ երկուական անգամ դարձել է Էրեդիվիզիայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր, մեկ անգամ էլ` Սուպերգավաթակիր։

Հոլանդացի մասնագետը մարզել է նաև «Տվենտեի» Մ-17 ու Մ-19 թիմերը, «Գո Ըհեդ Իգլսը», «Բավարիա II»-ը, «Ուտրեխտը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023