Պաշտոնական. Էրիկ Տեն Հագը երկարաձգեց պայմանագիրը Ման. Յունայթեդի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոր համաձայնագրի ստորագրումից հետո 54-ամյա մասնագետը «կարմիր սատանաների» ղեկին կմնա մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հոլանդացի մասնագետը մանկունյական ակումբը մարզում է 2022 թ. հուլիսից։ «Յունայթեդը» նրա գլխավորությամբ անցկացրել է 114 հանդիպում, տարել 68 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 31 պարտությունը։ Ակումբը Տեն Հագի օրոք մեկական անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր ու երկրի Լիգայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, տրանսֆերներ