Պաշտոնական. Էլինա Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը📸

Պաշտոնական. Էլինա Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը📸

05/08/2024 - 14:29

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պաշտոնապես սկսել է ներկայացնել Հայաստանը։ WTA դասակարգման աղյուսակի հերթական թարմացման ժամանամ կազմակերպությունը 21-ամյա մարզուհու անձնական էջը թարմացրնելիս նրան ներկայացրել է որպես Հայաստանի ներկայացուցիչ։

Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նշենք, որ 21-ամյա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում։ Նա 2023 և 2024 թթ. երկու տարի անընդմեջ դուրս է եկել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ։ Ավանեսյանը կարիերայի ընթացքում 5 անգամ հաղթել է ITF հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, մեկ անգամ էլ խաղացել է WTA-250 շարքի մրցաշարում։ WTA դասակարգման աղյուսակում հայ թենիսիստուհին այժմ զբաղեցնում է կարիերայի լավագույն դիրքը և 58-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023