Պաշտոնական. Էդին Թերզիը հրաժարական տվեց

Պաշտոնական. Էդին Թերզիը հրաժարական տվեց

13/06/2024 - 15:17

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը հրաժարական է տվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի քննարկումներից հետո 41-ամյա մասնագետը գերմանական ակումբին խնդրել է խզել գործող պայմանագիրը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Էդին Թերզիը թիմի կենտրոնական պաշտպան Մաթս Հումելսի հետ լարված հարաբերություններ ուներ։ Կան տեղեկություններ, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» ղեկավարությանն ընտրության առաջ է կանգնեցրել. կա՛մ հեռանում է Թերզիչը, կա՛մ ինքը։

Հավելենք, որ Էդին Թերզիչը գերմանական գրանդը մարզել է նախ 2020 թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. հունիս, ապա` 2022-2024 թթ.։ «Բորուսիան» Թերզիչի գլխավորությամբ 128 խաղում տարել է 75 հաղթանակ, գրանցել 24 ոչ-ոքի, կրել 29 պարտություն։ Ակումբը գերմանացի մարզչի հետ դարձել է Գերմանիայի գավաթակիր, 2024 թ. հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023