Պաշտոնական. Էդեն Ազարը, Մարկո Ասենսիոն ու Մարիանո Դիասը հեռանում են Ռեալից
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, մի շարք ֆուտբոլիստներ` Մարկո Ասենսիոն, Մարիանո Դիասն ու Էդեն Ազարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ակումբից։
«Սերուցքայիններն» Էդեն Ազարի հետ համաձայնության է հասել գործող պայմանագրի խզման հարցում, որը դեռ ուժի մեջ էր լինելու մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Բելգիացի վինգերը մադրիդյան ակումբի շարքերը համալրել էր 2019 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 76 հանդիպում` դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Մարկո Ասենսիոյին ու Մարիանո Դիասին, ապա վերջիններս նույնպես «Ռեալից» կհեռանան ազատ գործակալի կարգավիճակում։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու։
Դիասը «Ռեալի» սան է, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 84 անգամ, խփել 12 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Ասենսիոն էլ «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 285 խաղում դառնալով 61 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Լա-լիգա, Մարիանո Դիաս, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ