Պաշտոնական. Էդգար Մովսեսյանը կարիերան կշարունակի Եվրոպայում 📸

Պաշտոնական. Էդգար Մովսեսյանը կարիերան կշարունակի Եվրոպայում 📸

30/07/2025 - 17:29

«Ուրարտուից» հեռացած վինգեր Էդգար Մովսեսյանը տեղափոխվել է Կիպրոսը ներկայացնող «Օմոնոիա մայիսի 29», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

26-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներից 2017-18 թթ. հանդես է եկել նաև ռումինական «Ֆորեստայում», մասնակցել 4 հանդիպման։

Մովսեսյանը նախորդ մրցաշրջանում խաղում էր «Ուրարտուում», որի կազմում ունի 31 հանդիպում, 5 գոլ և 3 ասիստ վիճակագրությունը։

«Օմոնիա մայիսի 29»-ը 2024/25 մրցաշրջանում վերջին` 14-րդ տեղն է զբաղեցրել Կիպրոսի բարձրագույն առաջնությունում։ Ակումբը հաջորդ մրցաշրջանում կխաղա երկրի երկրորդ լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023