Պաշտոնական. Դորիվալ Ժունիորը հեռացվեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Դորիվալ Ժունիորը հեռացվեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

29/03/2025 - 10:08

Դորիվալ Ժունիորը հեռացվել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է երկրի ֆուտբոլային համադաշնության մամուլի ծառայությունը։

62-ամյա մասնագետը պաշտոնն ստանձնել էր 2024 թ. հունվարին։ «Պենտակամպիոնները» նրա գլխավորությամբ 16 խաղում տարել են 7 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի, կրել 3 ոչ-ոքի։

Ժունիորի գլխավորությամբ վերջին խաղում բրազիլացիներն աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրում 1:4 հաշվով պարտվել են Արգենտինայի հավաքականին։

Բրազիլիայի հավաքականն այդ ընտրական մրցաշարում 21 միավորով չորրորդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023