Պաշտոնական. Դոնարուման տեղափոխվեց ՊՍԺ
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ 22-ամյա դարպասապահը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնարուման փարիզյան ակումբի կազմում վաստակելու է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ։
Իտալացի դարպասապահը «Միլանի» սան է, որի գլխավոր թիմի կազմում հանդես էր գալիս 2015 թվականից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 251 հանդիպում` 88 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոնարուման վերջերս ավարտված Եվրո-2020 շրջանակում Իտալիայի հավաքականի կազմում դարձավ չեմպիոն, իսկ ինքը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Միլան Շկրինյար, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, տրանսֆերներ