Պաշտոնական. Դոլբերգը վերադարձավ «Այաքս»

Պաշտոնական. Դոլբերգը վերադարձավ «Այաքս»

03/09/2025 - 10:58

«Այաքսը» բելգիական «Անդերլեխտից» ձեռք է բերել Կասպեր Դոլբերգին, հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը:

Transfermarkt-ի տվյալներով՝ Ամստերդամը ներկայացնող ակումբը դանիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 10 միլիոն եվրո:

27-ամյա հարձակվողն «Այաքսում» հանդես է եկել նաև 2015-2019թթ., 119 խաղում խփել է 45 գոլ, կատարել 19 ասիստ:

Դանիացի ֆուտբոլիստը «Անդերլեխտում» խաղում էր 2023թ. հուլիսից և ակումբում ունի 96 հանդիպում, 44 գոլ ու 7 գոլային փոխանցում վիճակագրությունը:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023