Պաշտոնական. Դիվոկ Օրիգին հեռանում է Լիվերպուլից
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, հարձակվող Դիվոկ Օրիգին սույն թվականի հունիսի 30-ից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։
27-ամյա հարձակվողը մերսիսայդյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2015 թ. հունիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 175 հանդիպում` դառնալով 41 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, բելգիացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում, որի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիվոկ Օրիգի, Լիվերպուլ, Միլան, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո