Պաշտոնական. Դեպայը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Դեպայը նոր ակումբ ունի

10/09/2024 - 20:29

Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Մեմֆիս Դեպայն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Կորինտիանս»։

Բրազիլական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։

Հիշեցնենք, որ Դեպայի նախորդ ակումբը Մադրիդի «Ատլետիկոն» էր, որի կազմում հանդես է եկել 2023 թ. հունվարից 2024 թ. հուլիս` դառնալով 13 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նիդերլանդցի հարձակվողը նախկինում հանդես է եկել «Լիոնում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բարսելոնայում» և Էյնդհովենի ՊՍՎ-ում։ Ֆուտբոլիստը 2013 թվականից մինչև օրս հրավիրվում է Նիդերլանդների ազգային հավաքական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023