Պաշտոնական. Դեշամը երկարաձգեց պայամանագիրը Ֆրանսիայի հետ
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ կնքվել է նոր պայմանագիր։
Ըստ նոր պայմանագրի` 54-ամյա մասնագետը «եռագույնների» ղեկին կմնա մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Դեշամը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2012 թ. հուլիսին։
Այդ ընթացքում «եռագույններն» անցկացրել են 139 հանդիպում, տոնել 89 հաղթանակ, 26 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 24 պարտություն։
Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիան 2018 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, 2021 թ` Ազգերի լիգայի հաղթող, 2016 թ.` Եվրոպայի, իսկ 2022 թ.` աշխարհի փոխչեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Աշխարհի առաջնություն, Դիդիե Դեշամ, Եվրոպայի առաջնություն, Ֆրանսիայի հավաքական, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա