Պաշտոնական. Դեյան Ստանկովիչը վերադարձավ «Ցրվենա Զվեզդա» 📸
Պաշտոնական. Դեյան Ստանկովիչը վերադարձավ «Ցրվենա Զվեզդա» 📸
23/12/2025 - 12:34

Դեյան Ստանկովիչը նշանակվել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ, գրում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

Սերբական ակումբը 47-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել նաև 2019-22 թվականներին, 130 խաղում տարել է 103 հաղթանակ, գրանցել 17 ոչ-ոքի, կրել 10 պարտություն, երեք անգամ դարձել երկրի չեմպիոն, երկու անգամ` գավաթակիր։

Ստանկովիչը պաշտոնում փոխարինել է Վլադան Միլոևիչին։

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025