Պաշտոնական. Դեբրեցենը հաստատեց Շաղոյանի տեղափոխությունը

Պաշտոնական. Դեբրեցենը հաստատեց Շաղոյանի տեղափոխությունը

13/07/2024 - 18:17

Հայաստանի հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը վարձավճարով հանդես կգա «Դեբրեցենում»։ Այդ մասին հաստատել է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։

«Դեբրեցենը» Շաղոյանի երկրորդ արտասահմանյան ակումբն է։ Նա 2022-2024 թթ. հանդես է եկել Սոֆիայի ԲԿՄԱ-ում (Բուլղարիա)` 22 խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 23-ամյա վինգերը «Արարատ-Արմենիայում» 80 խաղում խփել է 15 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

«Դեբրեցենը» 2023/24 մրցաշրջանում Հունգարիայի առաջնությունում 48 միավորով գրավել է 5-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023