Պաշտոնական. Դավիդ Ներեսը տեղափոխվեց Բենֆիկա
Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Շախտյոր Դոնեցկի» վինգեր Դավիդ Ներեսին։
Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ., իսկ «արծիվները» գործարքի դիմաց «հանքափորներին» վճարել է 15 մլն եվրո։
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Շախտյորի» շարքերը համալրել էր սույն թվականի հունվարին, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այդպես էլ որևէ հանդիպում չանցկացրեց Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում։
Հիշեցնենք, որ Ներեսն առավել հայտնի է «Այաքսում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2017 հունվարից – 2022 թ. հունվար և անցկացրած 179 խաղում դարձել է 47 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, բենֆիկա, Դավիդ Ներես, Շախտյոր, տրանսֆերներ