Պաշտոնական. Գրիլիշը հեռացավ «Ման. Սիթիից» և նոր ակումբ ունի 📸
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը վարձավճարով տեղափոխվել է «Էվերթոն», հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերի վարձակալական պայմանագիրը կգործի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Գրիլիշը 2021 թ. օգոստոսին է ռեկորդային 117,5 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», 157 խաղում խփել է 17 գոլ, կատարել 23 ասիստ։ Նա «քաղաքաբնակների» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էվերթոն, Մանչեսթեր-Սիթի, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ