Պաշտոնական. Գյունդողանը վերադարձավ Մանչեսթեր Սիթի
«Մանչեսթեր Սիթին» հայտարարեց գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի վերադարձի մասին։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Գործարքը եղել է անվճար։
Գյունդողանը «քաղաքաբնակների» կազմում հանդես է եկել նաև 2016-2023 թթ.` 304 խաղում դառնալով 60 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ Նա մանկունյական գրանդի կազմում նվաճել է 14 տիտղոս, այդ թվում` 5 անգամ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հիշեցնենք, որ Գյունդողանը նախորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել էր «Բարսելոնա», որի կազմում 51 խաղում խփել է 5 գոլ, կատարել 14 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ