Պաշտոնական. Գյունդողանը կրկին հեռացավ «Ման. Սիթիից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական. Գյունդողանը կրկին հեռացավ «Ման. Սիթիից» ու նոր ակումբ ունի

03/09/2025 - 00:16

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը տեղափոխվել է «Գալաթասարայ», հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։

Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ 34-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 4,5 միլիոն եվրո։

Գերմանացի ֆուտբոլիստը մանկունիական գրանդից հեռացել է անվճար։

Գյունդողանը «Սիթիում» հանդես է եկել 2016-2023 ու 2024-25 թվականներին, 358 խաղում խփել 65 գոլ, կատարել 47 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023